«Հայաստանում հանրային տրամադրությունների քարտեզն էապես փոխվել է». Հակոբ Բադալյան
![]() 318 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 00:10 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա՞ արտահերթ ընտրության հանրային պահանջ, թե՞ չկա: Էս մի քիչ նման է բաժակի կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելու պատմությանը: Իհարկե, հանրային զգալի շերտեր կան, որ ունեն արտահերթ ընտրության պահանջ և ակնկալիք, ու կան շերտեր, որոնք չունեն էդ պահանջը: Արտահերթ ընտրության խնդիրը հանրային պահանջի լինել-չլինելով պայմանավորելն անշուշտ քաղաքական թիմերի մարտավարական շրջանակից է: Արտահերթ ընտրության խնդիր կա, որովհետև Հայաստանում հանրային տրամադրությունների քարտեզն էապես փոխվել է, ըստ այդմ՝ առաջացել է խորհրդարանում նոր ստատուս-քվո արտացոլելու, կամ նոր ստատուս-քվո արտացոլող խորհրդարան ունենալու անհրաժեշտություն, որպես քաղաքական կայունության գրավական: Ամբողջ հարցը թերևս այն է, որ արտահերթ ընտրությունն այդ հարցը կլուծի, եթե լինի բոլոր քաղաքական ուժերի (մարդ կուսակցությունները, բնականաբար, չհաշված) փոխհամաձայնությունն այդ առնչությամբ: Այսինքն՝ ընտրական գործընթացը դիտարկվում է լուծում և ընդունվում, անկախ արդյունքից: Եթե այդ լայն փոխհամաձայնությունը չկա, իսկ դա հիմա չկա, և մի շարք պատճառներով, արտահերթ ընտրությունը չի լուծի գլխավոր՝ կայունության հարցը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
