«Ինչո՞ւ է Ռուբեն Վարդազարյանը փախել այսօրվա նիստից»․ Արման Բաբաջանյան
![]() 292 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 11:25 Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ԲԴԽ նախագահի ԺՊ Ստեփան Միքայելյանին հարցրեց․ «Անցյալ երկուշաբթի ձեր ԲԴԽ նախագահը ողջ-առողջ եկել է աշխատանքի մինչև ուրբաթ ներառյալ և հանկարծ մեկնել է արձակուրդ։ Ի՞նչ է պատահել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստից, և ինչո՞ւ եք համաձայնել ներկայացնել այստեղ այս շատ կարևոր քննարկման առարկա հանդիսացող հարցը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության հարցը»։ Հարցին ի պատասխան՝ Ստեփան Միքայելյանն ասաց․ «Նախ ասեմ՝ ինչու եմ համաձայնել․ ինձ համար պատիվ է իմ գործընկերոջը ներկայացնելը։ Ինչ վերաբերում է Վարդազարյանի՝ այսօրվա նիստին ներկա չգտնվելու փաստին, ասեմ՝ դա առողջական խնդիրների հետ է կապված։ Չգիտեմ՝ ինչքանով եք տեղյակ, որ հեծանիվ վարելու ընթացքում ինքը վնասվել էր և պարբերաբար ողնաշարի հատվածում բժշկական պրոֆիլակտիկ միջամտության կարիք է զգում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
