«Վերջին անգամ փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման, դուք հարկ չեք համարել գաք». Փաշինյանը՝ Մարուքյանին
![]() 268 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 17:35 Այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադառնալով կուսակցության կողմից ձևավորվող փաստահավաք խմբի ձևավորմանը, հետաքրքրվեց վարչապետից, թե արդյոք չի՞ ուզում քննել պատերազմի հետ առնչվող բոլոր դեպքերը և ներկայացնել ժողովրդին: «Մենք առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել, քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը, բանակցությունների ընթացքը և զեկուցել ժողովրդին»,- ասաց Մարուքյանը: «Նախ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի փաստի վրա. դուք այդ թեմայի մասին խոսելիս հրապարակային ասում էիք, որ պարիտետային հանձնաժողով պիտի լինի, բայց երբ ես ուսումնասիրեցի ձեր առաջակած նախագիծը, տեսա, որ հանձնաժողովը 70 տոկոսով պիտի ձևավորվի այն քաղաքական ուժերից, ովքեր ձեր հարցերի պատասխաններն արդեն տվել են տարբեր ամբիոններից: Այսինքն՝ եթե այդ ուժերի համար կա քննության կարիք, ինչո՞ւ են նրանք արդեն հրապարակել եզրակացությունները»,- Մարուքյանի հարցին պատասխանեց վարչապետը: «Վերջին անգամ մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման այդ թեմայի վերաբերյալ, սակայն դուք հարկ չեք համարել գաք, և այդ քննարկումը տեղի ունենա»,- հավելեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
