«Ցեղասպանության պահանջատիրությունն էլ մոռանա՞ն՝ հանուն ճանապարհաբացման ողորմության ու խղճուկ առևտրի»․ Ն․ Դիլբարյան
![]() 362 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 23:05 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշվառության ու ազգային ուրացման մինչև որ աստիճան պիտի հասնենք, Արցախի Մարտունիի շրջանում ազերիները ռուս խաղապահների բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի կիսանդրին, միջնորդ կողմն, ըստ ամենայնի մեր ազգային հերոսի հանդեպ բացասական քարոզչությամբ թունավորված, հայտնել է, թե ապամոնտաժեք «լարվածությունից խուսափելու» համար: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան, բացի նրանից, որ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է՝ ասելով. «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»: Թուրքադրբեջանական անսանձ լպիրշությունը սահման չունի: Իսկ Մարիա Զախարովան ահազանգում է, թե ազերիները պիտի պատասխան տան, որ Ասկերանի շրջանի Ավետարանոցի հայրենական պատերազմի հերոսների հուշարձանախումբն են պղծել, ու ազերիները խոստացել են բացահայտել և պատժել մեղավորներին... Իսկ ո՛վ է ահազանգելու ու պատասխանատվություն պահանջելու մեր հերոսների հուշարձանների պղծման և ոտնձգությունների համար, մինչեւ ե՛րբ ենք լռելու, մինչև Կարսի ավարտվող պայմանագրի խնդիրն ու Ցեղասպանության պահանջատիրությունն էլ մոռանա՞ն՝ հանուն ճանապարհաբացման ողորմության ու խղճուկ առևտրի...»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
