Հովիկ Աղազարյանը ծանր է տարել նախօրեի միջադեպը. «Հրապարակ»
![]() 233 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։ «Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։ Բնական է, որ ծանր էր»,- երեկ մեր լրագրողին ասել է Աղազարյանը, նաեւ հավելել․ «Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք էմոցիոնալ ֆոնի վրա իրավունք ունեն անգամ իմ հասցեին նման արտահայտություն անեն, բայց այդպիսի բան ասողների մեծ մասն այդպիսի բաներ անում են կոնկրետ շահադիտական նպատակներով։ Հիմա, թե ով որ դեպքն է՝ չես կարող տարբերել»։ Պատմեց, որ ինքը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է։ «Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
