«Մենք գալու ենք, որ դառնանք իշխանություն». Մհեր Արմենիա
![]() 652 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 21:30 Օրերս հայտնի դարձավ, որ երգիչ Մհեր Արմենիան քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացրել՝ բացելով նոր կուսակցություն՝ «Ազգի ձայնը»: Այսօր «Հրապարակ TV»-ի եթերում երգիչը հայտնել է, թե ինչպես իր մոտ առաջացավ կուսակցություն ստեղծելու և քաղաքականություն մտնելու գաղափարը: «Գաղափարը ստեղծվել է այն ժամանակ, երբ ես հասկացա, որ պարզապես կարծիք բարձրաձայնելով՝ որպես մշակույթի գործիչ, դրանից այլ ուրիշ ոչ մի շարժ չկա: Երբ հասկացա, որ կուսակցություն ստեղծելը միակ ճանապարհն է, որ կարողանամ իմ հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որ ունենամ մասնակցություն ազգի, երկրի ճակատագրի հարցում, և հասկացա, որ պետք է սա տեղի ունենա իմ կյանքում»,- ասել է նա: Մհեր Արմենիան հայտարարել է, որ իր՝ նոր ձևավորած քաղաքական ուժն ինքնուրույն է և որևէ մեկի պատվերով չի աշխատում. «Միանշանակ, մենք գալու ենք, որ դառնանք իշխանություն»,- ասել է նա՝ հայտարարելով, որ եթե արտահերթ ընտրություններ էլ չլինեն, ապա գալիք 2023 թվականի ընտրություններին իր քաղաքական ուժը կմասնակցի: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
