Հետաձգել Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի 2-րդ ընթերցումն ու ընդունումը․ հայտարարություն
![]() 202 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 22:15 Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։ Մինչդեռ, անցած տարվա սեպտեմբերի 16-ին, երբ խնդրո առարկա նախագիծն արդեն դրվել էր շրջանառության մեջ, մենք հանդես եկանք հայտարարությամբ՝ նշելով, որ վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ԶԼՄ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նաև լրատվամիջոցների հիմնավորված քննադատությունն է հաճախ ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն և դատական վեճի առիթ դառնում։ Մենք վերահաստատում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ մեզանում խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի դրանց կոլապսին։ Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն առավել մտահոգիչ է այն իրողության ֆոնին, երբ տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների լուծումը փնտրվում է ռեպրեսիվ օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկման տիրույթում։ Դրա վառ օրինակներից է փետրվարի մեկից շրջանառության մեջ դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը, իսկ այդ արգելքը խախտելու համար կիրառել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոնի չափով։ Այս հետադիմական նախաձեռնությունների պայմաններում ԶԼՄ-ներին վերաբերող իշխանությունների ցանկացած քայլ լրատվական ոլորտում կամա թե ակամա ընկալվում է որպես հերթական ճնշում խոսքի ազատության նկատմամբ՝ պայմանավորված նեղ քաղաքական գերակայություններով։ Ինչպես օրինակ՝ Սյունիքի որոշ տարածքներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի կողմից մտցված սահմանափակումների դեպքում: Այդ առնչությամբ հրապարակված հայտարարություններն ու պարզաբանումները, ինչպես նաև իրականացված գործողություններն անորոշություն են առաջացնում, հակասական են և ստիպում են դրանցում տեսնել քողարկված օրակարգեր։ Հաշվի առնելով տեղի ունեցող անընդունելի գործընթացները, ինչպես նաև վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում հնարավոր բացասական հետևանքները, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք. Ազգային ժողովից՝ հետաձգել վերոհիշյալ օրինագծի երկրորդ ընթերցումն ու ընդունումը, նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի, դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
