Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իշխանություններն օր առաջ պետք է կատարեն հետևյալը». Դանիել Իոաննիսյան

«Իշխանություններն օր առաջ պետք է կատարեն հետևյալը». Դանիել Իոաննիսյան
286
Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 21:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանություններն օր առաջ պետք է կատարեն հետևյալը՝
1. Բարձրացնել մարդկանց գիտելիքները քաղաքացիական պաշտպանության մասին,
2. Բոլոր կրթական հիմնարկներում չկողպել վթարային ելքերի դռները, տեսչական մարմինների կողմից ստուգել բոլոր շինությունների վթարային ելքերի հասանելիությունը,
3. Բոլոր հիմնարկներում ու բազմաբնակարան շենքերում բնակչությանը տալ ռեկոմենդացիա՝ երկրաշարժի դեպքում հարկից կախված գործողությունների մասով. ո՞ր հարկից տարհանվել, իսկ որ հարկերում ավելի արդյունավետ է մտնել սեղանի տակ,
4. Կրթական հիմնարկներում պարբերաբար իրականացնել ուսումնական էվակուացիա՝ երկրաշարժի դեպքում ավելի կազմակերպված տարհանման համար,
5. ԱԻՆ-ում հավաքել բոլոր կռունկավարների և շինարարական տեխնիկա տնօրինողների կոնտակտները, ունենալ այդ տեխնիկայի մոբիլիզացիայի պլան»: