Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
692
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 12:30

Ճապոնիայում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:28-ին՝ Հոնսյու կղզու կենտրոնական մասում գտնվող Վակայամա պրեֆեկտուրայում:

Սեյսմիկ ակտիվության օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդում է NHK հեռուստառադիոընկերությունը:
Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի ուշ երեկոյան Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդով երկրաշարժ: Տուժել էր ավելի քան 150 մարդ։