Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

18:21-ին կրկին երկրաշարժ է գրանցվել

18:21-ին կրկին երկրաշարժ է գրանցվել
708
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 18:50

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Երևան քաղաքից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: