«Արմեն Գրիգորյանի հայտարարությունը բացարձակ սուտ է»․ Վազգեն Մանուկյան
![]() 316 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 18:50 Դուք ասում եք՝ Արմեն Գրիգորյանը սուտ է ասում, ժողովուրդն հիմա ո՞ւմ հավատ։ Իշխանությունն ասում է Սերժ Սարգսյանը 2016-ին խոստում է տվել, ընդդիմությունն ասում է՝ չի տվել, սուտ է ասում։ Կա՞ մի փաստ, ապացույց, որը կարելի է ներկայացնել․ լրագրողի հարցին «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Երբ որ մեկն ասում է՝ «խոստում է տվել», ինքը պետք է ապացուցի։ Եթե չի ապացուցում, ուրեմն խոստում չի ըտվել։ Թող ապացուցեն։ Եթե ես մեկի մասին ասում եմ՝ ինչ-որ գաղտնի բաներ է արել, ես պետք է ապացուցեմ, ցանկացածի մասին ինչ ասես կարող ես ասել»,- մեկնաբանեց Վ․ Մանուկյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, Վ․ Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանը 20 տարուց ավելի պատրաստվում էր դրան։ «Ինքը հսկայական սպառազինություն գնեց, 2016-ին նա փորձեց առաջ գնալ: Երկու օր իրեն հաջողվեց բավականին առաջ գնալ, բայց հետո դիմադրության եղավ, նաև որոշ մասերում սկսեցին հետ նահանջել, դրա համար իրենք ուզեցին կանգնեցնել պատերազմը: Իրենք դա համարեցին անհաջող փորձ: Դրանից հետո ՀՀ-ն բանակցություններում ստացավ առավելություններ: Դրանք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն էին»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե 2016-ին ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետև Սերժ Սարգսյանը ինչ-որ բան է խոստացել Ադրբեջանին, բացարձակ սուտ է։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
