Սոչիում թոշակառու ամուսիններին խեղդամահ անելու համար հայազգի տղամարդը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
![]() 937 Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 10:55 Կրասնոդարի շրջանային դատարանը հրապարակել է վճիռը՝ 47-ամյա Ալիկ Առաքելյանին դատապարտելով 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ բանտում: Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, հանցագործությունը կատարվել էր 2007-ին՝ Սոչիի Ադլեր շրջանում: Երկու տղամարդ սենյակ էին վարձել տարեց զույգի բնակարանում: Շուտով նրանք սկսել էին թալանի ծրագիր մշակել: Թոշակառուներից գումար էին պահանջել, իսկ երբ վերջինները հրաժարվել էին, խեղդամահ էին արել 75-ամյա կնոջն ու 80-ամյա տղամարդուն: Տան տերերի ունեցվածքին տիրանալուն խանգարել է հարևանը, ով այդ ամբողջ ընթացքում գտնվել է պատշգամբում ու ականատես եղել կատարվածին: Տղամարդիկ փորձել են նաև նրան սպանել, բայց նա հասցրել է փախչել: Ամբաստանյալը 10 տարի թաքնվում էր հետաքննությունից: |
«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց
32711:06Քալիֆորնիայում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
23509:34Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
266Երեկ, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
469Երեկ, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
212Երեկ, 12:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
457Երեկ, 10:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
32430.06.2025, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
30330.06.2025, 13:18