Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Գիշերը՝ քնած ժամանակ, նա կրկին տեսնում է իր վրա հարձակվող և իրեն ծեծող անձանց». Զարուհի Փոստանջյան

«Գիշերը՝ քնած ժամանակ, նա կրկին տեսնում է իր վրա հարձակվող և իրեն ծեծող անձանց». Զարուհի Փոստանջյան
285
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 11:15

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերմնագռավի» գործից
«Նիկոլի ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի և նրա հարազատի ահազանգով, այս գիշեր ԱԱԾ հիմնարկ են բերման ենթարկվել քաղաքացիներ: Բերման ենթարկված քաղաքացիները չեն կարողացել հանդիպել՝ առերեսվել, իրենց բերման ենթարկելու հրաման արձակած հեղինակների հետ:
Մինչդեռ նրանք հանդիպել են ԱԱԾ հիմնարկի մի շարք աշխատակիցների հետ, ովքեր պատմել են, որ «նիկոլի ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի մոտ սուր շրջան է (դեղերի, խթանիչների և ալկոհոլի ազդեցություն)՝ գիշերը քնած ժամանակ նա կրկին տեսնում է իր վրա հարձակվող և իրեն ծեծող անձանց: Նա նշել է, որ իր վրա հարձակվողները այս անգամ նման չեն եղել սևազգեստ, դիմակավորված՝ հատուկ ջոկատայինների, այս անգամ հարձակվողները նման են եղել համացանցային ֆեյքերի:
ԱԱԾ հիմնարկ բերման ենթարկված քաղաքացիներին բանավոր պարզաբանել են, որ անցկացվել է փորձաքննություն, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել «նիկոլի ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի վրա, իսկ համաձայն նրա ննջասենյակում գտնվողի՝ Շապոկլյակի (П Шапօкляк) բացատրության, բռնություն կամ բռնության փորձ չի եղել, ուղղակի գիշերային երազների սուր շրջան է՝ դեղերի, խթանիչների և ալկոհոլի ազդեցություն: Սակայն որպեսզի հանգստացնեն նրան՝ պետք է նախաձեռնել հետապնդում»: