Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր». պաշտպան

«Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր». պաշտպան
180
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 14:45

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ 15։00-ին։ Այս մասին դատարանի բակում ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Տևեց շատ կարճ։ Ես առաջարկեցի քննիչին այս գործի շրջանակներում հետախուզում հայտարարել նաև Սթիվեն Քինգին։ Խոսքը վերաբերում է նրան, թե Նարեկն իբր կոչ է արել՝ բռնություն գործադրել ինչ-որ անձնաց նկատմամբ՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» փերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։