«Մեզ նայել են, նայում են և նայելու են որպես ռուս-թուրքականի ստվերում գտնվող ռեսուրսի»․ Հակոբ Բադալյան
![]() 248 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 06:10 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ռուսական հարաբերությամբ մտահոգության համատեքստում թերևս արժե արձանագրել մի բան: Եթե այստեղ կա մտահոգության առարկա, ապա դա այդ հարաբերության ներկայիս «էքզիստենցիալ» նշանակությունն է ռուսական ռեգիոնալ և աշխարհաքաղաքական գերակա մշակումներում: Այն է՝ ռուս-թուրքական հարաբերությանը ստորադաս հարաբերություն: Ինչու է այդպես, պատճառները և այլն, քննարկման առանձին նյութ են: Բայց մտահոգիչը հենց սա է, ոչ թե այն, թե Ռուսաստանին կարող է դուր չգալ Հայաստանի նախկին կամ ներկա վարչապետի կամ նախագահի որևէ հայտարարություն և մեզ հանկարծ կսկսեն նայել փիս աչքով: Մեզ նայել են, նայում են և նայելու են որպես ռուս-թուրքականի ստվերում գտնվող ռեսուրսի: Հետևաբար, դուք առավոտից երեկո շնորհակալություն կհայտնեք Ռուսաստանին, թե կասկածի տակ կդնեք սպառազինության որակ, ռուսական քաղաքականությունը չի փոխվելու դրանից: Հակառակը՝ փոփոխության հեռանկարը կբացվի գուցե այն ժամանակ, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական մտածողությունից կսկսի դուրս գալ այն, թե այդ հարաբերությունը կախված է առաջին դեմքի ով լինելուց կամ նրա հռետորաբանությունից: Մի օրինակ՝ Ռուսաստանը 2007-2008-ին թույլ չտվեց Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի իրագործում և անցկացրեց Սերժ Սարգսյանի ծրագիրը, իսկ հետո տասը տարի Ռոբերտ Քոչարյանի գործոնը օգտագործում էր Սերժ Սարգսյանի քաղաքականության դեմ և թիրախավորում Սարգսյանին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
