Փետրվարի 25-ի հանրահավաքների մասնակիցների թիվը․ ԻՔՄ
![]() 421 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 02:25 Այսօր՝ փետրվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի Հանրապետության հրապարակում են հավաքվել նրա աջակիցները։ Նշենք, որ վարչապետը աջակիցներին Հանրապետության հրապարակ գալու կոչ արել էր կեսօրին, սակայն ավելի ուշ հայտարարել էր, որ այնտեղ ելույթով հանդես կգա 16։00-ին։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հանրապետության հրապարակում աերոնկարահանում է իրականացրել ժամը 16։30-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ հավաքի մասնակիցների անհատական հաշվարկի, Հանրապետության հրապարակում գտնվել է 10200 մարդ։ Սրան զուգահեռ, Ազատության հրապարակում ժամը 15։00-ից մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի ցույցը, որին, նույն մեթոդով իրականացված հաշվարկի տվյալներով, ժամը 15։40-ի դրությամբ մասնակցում էր 5400 մարդ։ Ավելի ուշ ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և փակեցին այն։ Ժամը 18։20-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի փակված հատվածում, ըստ անհատական հաշվարկի տվյալների, գտնվել է 2800 ցուցարար։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22


