«Անբարոյականության և անամոթության մաստեր կլաս էր». Արծվիկ Մինասյան
![]() 257 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 10:45 Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայրենիքի փրկության շարժման» անդամները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հրավիրած երեկվա հանրահավաք-երթին. «Նողկանք կարելի է ապրել, երբ իր պատճառով զոհվածի հարազատին է գրկում և փորձում ինչ-որ բաներ վերագրել այն հատվածի ժողովրդին, որը պահանջում է իր հրաժարականը: Սա խայտառակություն է: Մենք գործ ունենք մի մարդու հետ, որի մեջ մարմնացած է ամբողջ չարությունը, ամբողջ սատանայական վարվելակերպը իր ժողովրդի, պետության հանդեպ»,- ասաց Մինասյանը: Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե «վերջ է տրվելու թավիշին», Մինասյանն ասաց. «Ի՞նչ թավիշ, ի՞նչ փաթուսխա: Ինքն ամեն օր է իրականացնում բռնություն կամ դրա փորձ: Ընդ որում այդ փորձերը միայն ֆիզիկական չեն, նաև հոգեբանական են, նաև այն տեռորի միջավայրն է, որ ինքը ստեղծել է: Ի՞նչ է նշանակում՝ թավիշը վերացնում ենք, բա էսքան ժամանակ ի՞նչ էր. էն որ «շնաբարո դուրսպրծուկներ» գնահատականն էր տալիս, հարձակում էր կազմակերում դատական իշխանության, ընդդիմադիր գործիչների վրա, իրեն քննադատող քաղաքացիներ վրա: Բա դրանք ի՞նչ էին, փաստորեն այդ ամենը թավիշ էր, իսկ հիմա մենք սպասում ենք ոչ թավիշի՞ն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
