«Նիկո՛լ, Էրդողանից բացի քեզ մերժում են բոլորը». ընդդիմադիրները կառավարական ամառանոցի մոտ են
![]() 229 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 14:55 «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու նրանց համախոհները, ովքեր պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, այժմ Կառավարական ամառանոցի մոտ են: Տարածքում ելույթների ժամանակ շարժման մասնակիցները հակադարձեցին Փաշինյանի՝ երեկվա խոսքերին՝ հայտարարելով, որ թավիշը վաղուց է վերացել: «Քո միակ գործիքը սպառնալիքն է, Նիկո՛լ, մենք բոլորս դա լավ տեսնում ենք, բայց սպառնալու արդյունքում դու մնացել ես մենակ: Էսօր քեզ մերժում է մեր ժողովուրդը, մերժում է նույնիսկ երկրի միակ հենքը՝ բանակը, քեզ մերժում է Հայ Առաքելական եկեղեցին, որ քեզ չեն թողնում նույնիսկ պատարագի մասնակցես: Նիկո՛լ, Էրդողանից բացի քեզ մերժում են բոլորը: Քեզ մերժում է նույնիսկ քո կողմից կիրթ անվանված Ալիևը, բայց ինքը դրա մասին չի ասում, որովհետև դու նվեր ես Ադրբեջանի համար»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Հավելենք, որ ամառանոցի տարածքն ու շրջակայքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
