Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները սկսվում են». Ն. Հոխիկյան

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները սկսվում են». Ն. Հոխիկյան
326
Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 23:30

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները սկսվում են․
2020-ի նոյեմբերի 10-ին նշել էի, որ Արցախից հետո հաջորդ թիրախում Իրանն է լինելու։
2020-ի դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում հայտարարել էի, որ առաջիկա ամիսներին մեծ է վտանգը, որ ԱՄՆ-ն և Թուրքիան՝ Իսրայելի անմիջական աջակցությամբ կսկսեն Իրանի հյուսիսային շրջանների վրա հարձակումը՝ օգտագործելով նաև Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ահաբեկիչներին։
Փորձագիտական շրջանակները հակադարձում էին, թե ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը խաղաղության կողմնակից է և չի գնա Իրանի հետ հարաբերությունների լարման ճանապարհով։
2021թ․ փետրվարի 25-ի գիշերը ԱՄՆ նախագահ Բայդենի հրամանով ամերիկյան կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայի իրանական ուժերին։ Բայդենի խոսքով՝ իրենք սկսում են պատժիչ գործողություններ Իրանի նկատմամբ»: