«Երբ ընկերս դիմում գրեց, ասում էր՝ ամաչում եմ ինչ-որ մի տեղ ասեմ, որ դատավոր եմ»․ Արսեն Մկրտչյան
![]() 320 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 11:25 Այսօր ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը դիմելով դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանին նկատեց, որ այսօր դատական իշխանությունն ունի նոր դատավորներով համալրվելու խնդիր։ Հարցին, թե ինչպես կարելի է հաղթահարել խնդիրը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ խնդիրը հաղթահարելի է՝ միաժամանակ նշելով, որ դատական համակարգից հեռացող դատավորներ դեռ, այնուամենայնիվ, կլինեն։ «Ես դա շատ ծանր եմ տանում։ Մի քանի տարի առաջ, երբ որ իմ ընկերը դիմում գրեց հրաժարվելու համար, պատճառը հետևյալն էր․ ասում էր՝ ամաչում ես ինչ-որ մի տեղ ասես, որ դատավոր ես» Ապա դիմելով ԱԺ պատգամավորներին՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն ասաց․ «Հարգելի՛ պատգամավորներ, այս երկօրյա քննարկման ընթացքում դուք դասակարգեցիք դատավորներին, դասակարգեցիք անձանց իրավունքը, և այս ամենից հետո համոզված եմ, որ սրանից հետո նորից կունենանք դատավորների խնդիրներ, և մարդիկ չեն ուզի դառնալ դատավոր․․․ Ես զարմանում եմ, նույնիսկ ասում են՝ արտասահմանից դատավորներ բերենք, թող աշխատեն։ Իսկ մեր լավագույն իրավաբաններին կարողանո՞ւմ ենք խրախուսել, որ գան և դատավոր աշխատեն․․․»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
