Ռումբի մասին ահազանգի պատճառով Թաջ Մահալից տարհանել են զբոսաշրջիկներին

Հնդկաստանի Ագրա քաղաքի ոստիկանությունը տարհանել է Թաջ Մահալի այցելուներին՝ տարածքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո:
«2021 թվականի մարտի 4-ին տեղեկություն է ստացվել, որ Թաջ Մահալի կողքին ռումբ է տեղադրված, որը որոշ ժամանակ անց կպայթի»,- Twitter-ում հայտնել է Ագրայի ոստիկանության ներկայացուցիչը:
Որպես նախազգուշական միջոց՝ պատմական հուշարձանի ներսում գտնվող բոլոր զբոսաշրջիկներն անմիջապես տարհանվել են, իսկ մուտքն ու ելքը փակվել է։
Ինչպես նշում Է Zee news հեռուստաալիքը, նախնական տվյալներով՝ պայթյունի սպառնալիքով զանգն ստացվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ֆերոզաբադ քաղաքից, այժմ փորձում են գտնել զանգահարողին:
Ավելի ուշ Ագրայի գլխավոր տեսուչը India TV հեռուստաալիքին հայտնել է, որ իշխանությունները Թաջ Մահալում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել:
«Այսօր առավոտյան անհայտ անձը զանգահարել է 112 ծառայություն և հայտնել, որ Թաջ Մահալում ռումբի պայթյուն կլինի։ Անմիջապես՝ կանոնների համաձայն, մեր սակրավորն ու մյուս բրիգադներն իրականացրել են տարածքի մանրակրկիտ խուզարկություն։ Առայժմ նման օբյեկտի հայտնաբերման մասին ոչ մի տեղեկություն չի տրամադրվել»,- ասել է Ագրայի գլխավոր տեսուչ Սաթիշ Գանեշը։

Էլեկտրական լարը պոկվել, ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի վրա․ հրդեհ է բռնկվել
146Երեկ, 21:18
Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում 7 մարդ է զոհվել
338Երեկ, 14:48
Ինդոնեզիայում երկու հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
343Երեկ, 13:28
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ (տեսանյութ)
584Երեկ, 10:54
«Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհը
28014.08.2026, 22:18
«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ
28914.08.2026, 19:36
Մեծ Բրիտանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 20 մարդ է տուժել (տեսանյութ)
102014.08.2026, 13:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա
61814.08.2026, 10:46