Թուրքիայում ավիաաղետից զոհվել է գեներալն, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը
![]() 3528 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 21:40 Թուրքիայում 9 զինվորական է զոհվել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով: Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի արևելքում, պատճառների մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա: Ըստ վարկածներից մեկի, ուղղաթիռը թռչելիս է եղել դեպի Իրաքյան Քուրդիստան, որտեղ թուրքերը վերջերս իրականացրել են այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողություններ: Հայտնի է, որ զոհերի թվում է գեներալ-լեյտենանտ, կորպուսի հրամանատար Օսման Էրբաշը: Զոհված թուրք գեներալը կանգած է եղել «Բայրաքթարներ»-ի ստեղծման ակունքներում: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Էրդողանի փեսան՝ անօդաչուներ արտադրող ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը: Նա շեշտել է, որ մտերիմ է եղել գեներալ Օսման Էրբաշի հետ ավելի քան 10 տարի: Ըստ WarGonzo-ի, Թուրքիայում Էրբաշին համարում էին այն մարտավարության հեղինակներից մեկը, որի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում: |
Անտառից հավաքած սունկն ուտելուց հետո ընտանիքի անդամները թունավորվել են
170Երեկ, 23:20Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն
224Երեկ, 21:00Հռոմում բենզալցակայանի պայթյունից 35 մարդ է տուժել (տեսանյութ)
387Երեկ, 16:28Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
236Երեկ, 16:18Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
316Երեկ, 12:33Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել
400Երեկ, 10:22ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին (տեսանյութ)
404Երեկ, 10:10Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
20103.07.2025, 23:48