«Ժելեի հատկություններ ունեցող այս պաշտոնյան կա և մնում է արևմտյան որոշ երկրների հիմնական գործակալը»․ Հրանտ Բագրատյան
![]() 329 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 20:30 ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում։ Արդեն որերորդ օրն է՝ չի կողմնորոշվում ԳՇ պետի աշխատանքից ազատելու հրամանագիրը ստորագրի՞, թե՞ ուղարկի Սահմանադրական դատարան։ Ինչպես ասում է շարժման առաջնորդներից մեկը՝ կողմնորոշվելու բան չկա. չ՞է որ մի անգամ առարկություններով հետ է ուղարկել։ Հիմա էլ պոչ է խաղացնում. թե էսքան օր մնաց կամ էսքան ժամ։ Այս մարդը, լինելով արևմտյան որոշ երկրների գործակալ, , չունենալով ՀՀ Սահմանադրությամբ նախագահի պաշտոնի համար նախատեսված քաղաքացիության ժամկետը, ափաշքարա փախցնելով ու վաճառելով Ամուլսարի շահաբաժինները (համապատասխան հարցումներն անպատասխան են մնացել), պատերազմի ժամանակ կենդանի երաշխիքը հանդիսանալով ադրբեջանական նավթամուղերի և գազամուղերի, դավաճանի ու պետական հանցագործի խարանը կրելու, դատվելու փոխարեն, մեզ ձեռ է առնում։ Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը՝ рожденный ползать не может летать. Պակաս գեղեցիկ չէ հայոց կինոֆիլմից այս մյուս դրվագը՝ հայոց ազգի խրոխտ զավակ, անասուն։ Անկախ այն բանից, թե վաղը ժելեի հատկություններ ունեցող այս պաշտոնյան ի՞նչ կանի (հենց տեսնի ժողովրդական շարժումը հաղթում է, կարող է հեչ անել հրամանագիրը), նա կա և մնում է արևմտյան որոշ երկրների հիմնական գործակալը, Նիկոլի շեֆը։ Նրանց միսիան է՝ հասնել խաղաղության Ադրբեջանի հետ՝ ի հաշիվ Արցախի հայության արդար պահանջների, Թուրքիային և Ադրբեջանին կարգել իբրև հայոց անվտանգության երաշխավոր, կազմալուծել հայկական բանակը՝ դրա անհրաժեշտության անիմաստ լինելու պատճառաբանությամբ, տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
