«ՍԴ-ն ու վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը». նախարար
![]() 311 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 11:35 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել. - Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։ - Նախ նշեմ, որ ցանկացած դատական պրոցեսի մասով իմ մեկնաբանությունները սահմանափակվում են ընթացակարգային կողմի անդրադարձով, առանց դատական ակտով որոշման ենթակա հարցերի բովանդակային քննարկման։ Որոշ մեկնաբանություններ եմ նկատել նաև, որոնց կուզեի անդրադառնալ, քանի որ դրանք տեսականորեն բացառված են։ Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ: - Որո՞նք են ՀՀ վարչական դատարանի կողմից ԶՈՒ շտաբի պետի կամ տեղակալի պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման հայցը վարույթ ընդունելու հետևանքները։ Արդյո՞ք այդ դեպքում համապատասխան ակտը համարվում է կասեցված։ - Կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։ Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որտեղ վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը հենց վերը նշված պատճառով։ Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
