Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում
1093
Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 12:25

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի՝ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: