««Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն»․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը
![]() 640 Հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ., 19:20 Ինչպես հայտնի է՝ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նրա հետ այսօր զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը: «Շուշի հասանք, եկան զինվորները, շրջապատեցին մեզ․ հարցրին՝ որտեղի՞ց եք, ասեցինք՝ Երևանից, հարցրեցին՝ ի՞նչ նպատակով եք եկել, ասեցինք՝ մի քանի ապրանք ունենք Շուշիում, դրանք պետք է վերցնենք․․․։ Մեր հեռախոսները, իմ դրամապանակը, տան բանալիները վերցրին, մեզ իջեցրին մեքենայից, ասին՝ եթե տեսնենք խնդիր չկա, ձեզ հետ կուղարկենք Երևան․ բայց երբ հեռախոսը բացեցին և Վիգենի բանակում եղած նկարները տեսան, ասին՝ դուք տեռորիստներ եք, չենք կարող ձեզ ուղարկել Երևան։ Մեզ «Ջիփի» մեջ նստեցրին, Վիգենին ծեծեցին և Ադրբեջան տարան։ «Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն ․․ ես հույս չունեի, որ դուրս կգամ էնտեղից, բայց ամեն օր Աստծուն աղոթում էի․․․»,- «Շանթ» ՀԸ-ին պատմել է Մարալը։ Նա տեղեկացրել է, որ իր հետ Ադրբեջանում նորմալ են վարվել․ «բայց դա չի նշանակում, որ լավ էին վարվում»,- խոստովանել է Մ․ Նաջարյանը։ Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
