Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Սա հերթական ստոր քայլերից է՝ ուղղված Շանթ Հարությունյանի դեմ. հայտարարություն

Սա հերթական ստոր քայլերից է՝ ուղղված Շանթ Հարությունյանի դեմ. հայտարարություն
332
Կիրակի, 14 մարտի, 2021 թ., 16:10

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել. «Դիմում ենք մեր ընկերներին, համախոհներին:
Հարգելի՛ ընկերներ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինչ-որ մարդիկ փորձում են Շանթ Հարությունյանի մասին ֆիլմ նկարելու պատրվակով ֆինանսական հանգանակություններ կազմակերպել: Ցանկանում ենք ի լուր բոլորի հայտարարել, որ Շանթ Հարությունյանը չունի որևիցե ցանկություն, կամ էլ համաձայնություն, որ իր մասին ֆիլմ նկարեն: Ուստիև, մենք չունենք որևէ առնչություն գումարային այդ պատմությունների հետ:
Ակնհայտ է, որ սա հատուկ ծառայություններին բնորոշ քայլեր են: Վերջին ամիսներին Շանթ Հարությունյանի խոսքը լայն տարածում է գտնում հասարակության շերտերում, որը, բնականաբար, չէր կարող չմտահոգել հայ ժողովդրի և Հայաստանի թշնամի հատուկ ծառայություններին:
Սա հերթական ստոր քայլերից է ուղղված Շանթ Հարությունյանի դեմ, որոնք վստահ ենք, կտապալվեն, ինչպես մնացած բոլոր նմանատիպ դեպքերում: Շնորհակալություն»: