«Զոհված զինծառայողի հորը Փաշինյանն ամեն ամիս փոխանցում է զոհված որդու արյան գինը». Նաիրա Զոհրաբյան
![]() 243 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 21:50 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին և խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժողովրդի վստահությունից։ «Փաշինյանի որևէ խոսքի չեմ հավատում։ Նա խաբում է բոլորին և փորձում ժամանակ ձգել, ես իրեն կատեգորիկ չեմ հավատում: Փաշինյանին հաջողվում է շնորհիվ մանիպուլյացիոն կոդերի՝ ժամանակ շահել։ Այն, ինչ նա անում է, ապաքաղաքական է, բայց քանի դեռ հանրության մեջ կա մի փոքր, բայց ագրեսիվ հատված, որը շարունակում է հավատալ Փաշինյանի ստերին, նա շարունակելու է խաբել»,- ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ ընդունում է նաև այն տեսակետները, որ նրան դեռ հավատացող կա. «Օրինակ՝ Գյումրիում հանդիպեցի մի մարդու, որի 19-ամյա որդին զոհվել է այս պատերազմում, բայց նա երջանիկ էր. ինչո՞ւ, որովհետև ամեն ամիս Նիկոլը փոխանցում է զոհված զինծառայողի հորը զոհված զինվորի արյան գինը։ Ես կրկնում եմ՝ Նիկոլի ֆենոմենը քննարկել եմ աղանդների հետ աշխատող հոգեբանների հետ. նրանք ևս պնդում են, որ Նիկոլն աշխատում է այնպես, ինչպես սեկտաների հետ են աշխատում, և հենց դրա շնորհիվ էլ կարողանում է մանիպուլյացնել»,- ասաց Զոհրաբյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
