«Ես հանդուրժել չէի կարող». Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել
![]() 992 Երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ., 22:18 Այսօր առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպանություն է գործել: Ըստ թուրքական աղբուրների, նրա գործընկերները գնացել են նրա տուն այն բանից հետո, երբ նա չի ներկայացել աշխատանքի ու անջատել է հեռախոսը: Դռան կողպեքը ջարդելուց հետո նրանք տուն են մտել ու գտել նրա դին: Բնակարանում հայտնաբերվել է նաև 28-ամյա երիտասարդի նամակը, որում ասում է, որ իր վրա ճնշումեր են գործադրել ոստիկանության բաժանմունքում: Նամակում մասնավորապես գրված է եղել. «Վիրավորել, սպառնալ, աշխատաքից հեռացնել աշխատակիցներին, ստորեցնել նրանց, նրանց սուտասանի տեղ դնել՝ սրանք են ձեր լավագույն ձեռքբերումները: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, ես այդ խոսքերը հանդուրժել չէի կարող: Ես չեմ ուզում, որ իմ թաղմանը որևէ պաշտոնյա ներկա լինի, բացի իմ վերադասից»,- գրել է ոստիկանը Դեպքից հետո ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել: Նրա խոսքով՝ ոստիկանների ինքնասպանությունների բոլոր դեպքերում սպաները բողոքել են ղեկավարության կողմից հետապնդումներից: |
Անտառից հավաքած սունկն ուտելուց հետո ընտանիքի անդամները թունավորվել են
170Երեկ, 23:20Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ ծեծել են հաշմանդամ քաղաքացուն
224Երեկ, 21:00Հռոմում բենզալցակայանի պայթյունից 35 մարդ է տուժել (տեսանյութ)
387Երեկ, 16:28Արտակարգ իրավիճակ․ Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով
236Երեկ, 16:18Ավտովթարից ժամեր առաջ զինվորը տանն է եղել․ նոր մանրամասներ
316Երեկ, 12:33Թուրքիայում հրդեհները շարունակվում են տարածվել
400Երեկ, 10:22ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Կիևին (տեսանյութ)
404Երեկ, 10:10Սյունիքի մարզի ՁՊՎ-ում կալանավոր է ինքնասպան եղել
20103.07.2025, 23:48