Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

5,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում

5,3 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայի հյուսիս-արևելքում
1034
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 14:21

Չորեքշաբթի, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափի մոտ, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու: Օջախը գտնվել է մոտ 60 կմ խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումները զգացել են Աոմորի, Միյագի, Իվատե, Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների բնակիչները: