«Էս կինոն թուրքերն ու ռուսները մեզ արդեն ցույց են տվել․ նույն սխալն ենք անում»․ Հրանտ Վարդանյան
![]() 302 Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 22:48 «Այն, ինչ այսօր տեղի է ունենում տխուր տրագիֆարս է, տպավորություն է, որ նույն բեմի վրա մի քանի ներկայացում է տեղի ունենում, և թատերաբեմը Հայաստանն է: Խառնաշփոթ է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Ռեժիսորի խոսքով՝ մեր ժողովուրդն ընդհանուր ցավի մեջ միասնական է դառնում, բայց արարման ու կառուցելու մեջ միասնական չի կարողանում լինել: «Այսօր ես միսիոններների չեմ տեսնում, բոլորն իրենց քաղաքական նպատակներն ունեն: Ինձ համար ընկալելի է միայն այն, ինչը վերաբերում է ազգային շահին, մեր խնդիրներն, գլոբալ հարցերի լուծմանը: Այսօր կարևորագույն բաներից չեն խոսում: Չեն խոսում այն մասին, որ չի կարելի նույն սխալները 100 տարին մեկ անել: Էս կինոն թուրքերն ու ռուսները մեզ ցույց են տվել, մենք տեսել ենք, չի կարելի ուրիշի հարկադրությամբ նույն պավիլիոնում նույն կինոն նայել, ես համաձայն չեմ: Ամեն ինչ ասվում ու արվում է, ամեն մեկն ուզում է թագավոր լինել, բայց «մուծիկուլիություն» անելով թագավոր չեն դառնում, թագավոր են ուզում լինել, բայց գող են, թագավորը գողություն չի անում, թագավոր լինելը հզոր պատասխանատվություն է»,- ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք քաղաքականությունից դուրս են, բայց իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ թագավոր կարող են լինել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
