Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր»․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր»․ Ավետիք Իշխանյան
248
Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 22:24

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՈՉ ԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ՝ ՄՈՒՏՔԵՐ
Այս միտքը հայտնել եմ դեռևս 2000-ականների սկզբներին։ Սակայն այժմ այն առավել քան արդիական է։ Այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն բռնապետիկի կազմակերպած արտահերթ ընտրություններին, թքած ունեն և՛ Արցախի կորստի, և՛ Սյունիքի, և՛ ողջ Հայաստանի ապագայի վրա։
Մասնակցելով հայ ժողովրդին պարտության մատնած և նվաստացրած վարչախմբի վերարտադրությանը նվիրված միջոցառմանը, այդ քաղաքական ուժերը կլեգիտիմացնեն պարտությունը, հավասար պատասխանատվություն կկրեն Արցախի հանձնման համար և կվտանգեն հայոց պետականության ապագան»։