Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն է ձևավորում
![]() 317 Հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ., 22:14 «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն արտահերթ ընտրություններին մասնակցելու համար նախաձեռնել է «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցության ձևավորումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա դիմել է համախոհներին և նշել. «Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին: ՀՀ օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն: Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցությունը 2004թ-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք «Ազգային Միացյալ Նախաձեռնություն» կուսակցության ձևավորումը: Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընթացներին: Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար: Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34: Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
