Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դուք հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն եք»․ Մ․ Նահապետյան

«Դուք հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն եք»․ Մ․ Նահապետյան
296
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 02:06

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն են:
2018թ.-ին քաղաքացիներն իրենց երազանքները, առողջ քաղաքական համակարգ ունենալու նպատակները դրեցին նրանց մեջ ու երեք տարի հետո տանում են թաղելու:
Երե՛ք տարի: Երեք տարի խեղկատակների խառնամբոխը զբաղվեց՝ ինչով ասես, պայքարեց՝ ինչի դեմ ասես, բայց, միևնույն է, մենք ունենք նույն օլիգարխների մասնակցությունը ընտրություններին, նույն կուսակցությունները (գուցե ավելի սարսափելի), նույն ընտրական համակարգը:
Դուք հայ ժողովրդի երազանքների քաղաքական դագաղն եք և ձեզ քաղաքականապես թաղել է պետք: Դուք դավաճանել եք հրապարակին և հրապարակը չի ներելու ձեզ»: