Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը». Հակոբ Կարապետյան

«Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվան պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը». Հակոբ Կարապետյան
540
Կիրակի, 21 մարտի, 2021 թ., 16:51

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի անվ. պուրակը Մաշտոցի (Մանուշյանի անվան) պուրակին կապող գետնանցումը։
Կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Ստորգետնյա անցումը մատչելի է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։
Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»: