«Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ». Արտակ Զաքարյան
![]() 221 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 11:54 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։ Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։ Նպատակն այն էր, որպեսզի Նիկոլը «հերոսանա» և «քաջաբար» հայտարարի, որ հետ է վերցրել այն մի քանի հարյուր հեկտարը, ինչը թողել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը կանգնեցնելուց հետո։ Զուտ մի քանի հոգու անձնական հիմար ամբիցիաների վրա կառուցված հակահարձակումը տեղի ունեցավ հապճեպ, առանց նախապատրաստվելու և առանց հակառակորդի դիրքավորումների, նրանց ուժերի և տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկության։ Արդյունքում պատռվեց ռազմաճակատի առաջնագիծը, ցաքուցրիվ եղավ խրամատավորված հայկական զորքը, վնասվեց կամ հակառակորդին թողնվեց մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ունեցանք բաց դաշտում հայտնված ու միմյանց հետ չհամագործակցող կենդանի ուժի հսկայական կորուստներ։ Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց և ճեղքեր տվեց Արցախի հարավային թևի հզոր պաշտպանական շղթան։ Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք։ Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաև իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։ Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլևս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության և երկարատև հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։ Նիկոլը և սորոսածին բոսյակները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը ևս երկու օր շարունակելու և դիրքերը վերականգնելու հարցը։ Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչև 200 զինծառայող և քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։ Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաև մեզ բոլորիս»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
