«Խաչատուր Սուքիասյանի հետ իմ հանդիպման մասին». Նաիրի Հոխիկյան
![]() 420 Երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ., 15:09 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյանի հետ իմ հանդիպման մասին լրատվամիջոցներն այսօր տեղեկություն տարածեցին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդիպման է հրավիրել ինձ և, մեջբերում եմ հրապարակումից, «առաջարկ-պահանջ է ներկայացրել՝ դադարեցնել իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատություններով հանդես գալը»։ Տեղեկացնեմ, որ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տարբեր քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչների, գործարարների ու պաշտոնյաների հետ, քննարկում եմ ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական հարցեր։ Այդ շրջանակում Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ նաև նրա հետ։ Խոսել ենք 2020-ի պատերազմի պատճառների ու հետևանքների, տարածաշրջանային մարտահրավերների, մեր պետությանն սպառնացող վտանգների, տնտեսական խնդիրների ու կառավարման արդյունավետության մասին։ Ես հստակ դեմ եմ արտահայտվել Թուրքիայի հետ սահմաններն այսօր բացելուն՝ դա համարելով աղետ մեր տնտեսության և կարճ ժամանակ անց՝ նաև պետականության համար։ Իմ տեսակետները մեծ մասամբ չեն համընկել Խաչատուր Սուքիասյանի դիրքորոշման հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գիծը, իսկ ես կտրականապես դեմ եմ նրան։ Բնականաբար, խոսել ենք նաև այդ մասին, և ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին համարում եմ ձախողված գործիչ, որը պետք է հեռանա վարչապետի ղեկից՝ հանուն մեր պետականության պահպանման։ Խաչատուր Սուքիասյանն այլ կարծիքի էր։ Ավելին՝ ես շարունակում եմ ՀՀ կառավարությանն ուղղված իմ փաստարկված քննադատությունը, պատերազմի մասին առանց փակագծերի հրապարակումները, նաև շարունակում եմ համարել, որ այսօր Ռուսաստանի հետ պետք է պահպանել և խորացնել ռազմավարական դաշնակցային կապերը։ Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցել եմ զրույց, բանավիճել և հրաժեշտ տվել»։ |

«Սիբե՛խդ կեր, նո՛ր բռնատեր»․ Արմեն Աշոտյան
3200:30
ՆԱՏՕ-ն Իրաքից դուրս է բերել իր բոլոր ուժերը
5100:21
«Փորձում են ընդդիմադիրներին ներքաշել «փողոցային ռազբիրատների» մեջ»․ Արման Աբովյան
7700:06
«ժողովրդավարության անվան տակ կառուցվում է բռնատիրական համակարգ»․ Վահագն Սարոյան
76Երեկ, 23:48
Իրաքը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող նավթահանքերում. #Reuters
104Երեկ, 23:40
«Հիմա մի «բաթլ» էլ ես եմ քեզ առաջարկում, Նիկո՛լ»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
116Երեկ, 23:30
Փենթագոնը մանրամասն նախապատրաստություններ է կատարել Իրանում ամերիկյան ցամաքային զորքեր տեղակայելու համար. #CBS_News
135Երեկ, 23:22
«Իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի». Վարդան Ոսկանյան
135Երեկ, 23:12
