Անհետ կորած ու գտնված զինվորներից մեկը ջրանցքից խեղդվող ընկերներին փրկած 10-ամյա Արմենի հայրն է
![]() 656 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 00:54 Մարտի 21-ին անհետացած ու ընդամենը ժամեր առաջ գտնված պայմանագրային երկու զինծառայողներից մեկի՝ Կարեն Շահնազարյանի կինը՝ Ագապին, համացանցից է իմացել, որ ամուսինը կորել է: Իսկ գտնվելու մասին տեղյակ են պահել ամուսնու բարեկամները, որոնք այս ընթացքում հազար ու մի տեղ են դիմել պայմանագրային Շահնազարյանի գտնվելու վայրը ճշտելու համար: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ագապին պատմել է, որ վերջին անգամ ամուսնու հետ խոսել էր երեկ՝ մարտի 21-ի, վաղ առավոտյան: «Ասաց, որ ուժեղ բուք է, վատ եղանակ: Մի պոստից մեկ այլ պոստ էր գնացել: Հետո որ ահագին անցավ, չզանգեց, ես զանգեցի, բայց անհասանելի էր: Նրա հետ կորած ծառայակիցը՝ Աղասի Հովհաննիսյանն էլ Արագածավանից է, ճանաչում ենք»,- ասել է Ագապին: 37-ամյա Կարեն Շահնազարյանը նախկինում Քարվաճառում է ծառայել, տվյալ տարածքն Ադրբեջանին անցնելուց հետո տեղափոխվել է Ջերմուկի զորամաս: Նկատենք՝ Կարեն Շահնազարյանը Թալինի ջրանցքում խեղդվող ընկերների կյանքը փրկած 10-ամյա Արմենի հայրն է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
