«Բարոյականության ցածր աստիճան է․ քո իսկ կողմից ներկայացված Ազգային հերոսին ազատում ես պաշտոնից՝ առանց զրուցելու»․ Սեյրան Օհանյան
![]() 285 Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 15:48 «Կադրային քաղաքականության շրջանակներում ՀՀ ՊՆ-ում և Արցախի ՊԲ-ում ձևավորված են ավանդույթներ․ պաշտոններից ազատելուց առաջ ճշգրիտ նշվում են դրանց պատճառները և ծառայողական քննություն են անցկացնում»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Ընդ որում՝ քննությունն անցկացնում է այնպիսի անձնավորություն, որը գոնե մեկ աստիճան բարձր է տվյալ պաշտոնատար անձից։ Այդ ամենը չի իրականացվել ո՛չ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի, ո՛չ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ժամանակ․․․ Բարոյականության ցածր աստիճան է, երբ քո իսկ կողմից ներկայացված ՀՀ Ազգային հերոսին ազատում ես պաշտոնից՝ առանց զրուցելու, մանրուքներն իմանալու և ինչ-որ արտահայտության համար»,- նկատեց Օհանյանը՝ հայտարարելով, որ սա մեկ մարդու կամայականությունների կողմից ձևավորված իրադրություն է, որն էլ առաջացրել է ԳՇ-ի վրդովմունքը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
