«Ռուս-թուրքական քննարկում է գնում․ կա սպառնալիք Հայաստանի և Արցախի նկատմամբ»․ Հրանուշ Խառատյան
![]() 563 Չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ., 22:22 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Արցախյան վերջին պատերազմով հայ-թուրքա-ռուսական պատերազմի սկիզբը դրվեց. «Էլի ռուսները միայն կողքից դիտող-օգնող էին, թուրքերը և այսպես կոչված ադրբեջանցիները իրականացնողն էին դրա, բայց վերջում արդյունքները լուծվում են էլի ռուս-թուրքական միջավայրում։ Այսինքն՝ տարօրինակ կերպով նոր բան չմտածեցին՝ այնքան հաջող էր իրենց թվացել 100 տարի առաջվա փորձը, որ հիմա ուղղակի կրկնեցին»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ազգագրագետը: Նա հյատնել է, որ լավատեսորեն չի տրամադրված Արցախի ներկայիս վիճակի և բնակչության անվտանգության հարցում. «Ո՛չ միայն լավատես չեմ, այլև ես խորապես համոզված եմ, որ հենց հիմա ընթացող ռուս-թուրքական քննարկումներն իրենց ներսում ունեն սպառնալիքներ, և մենք, վստահ չեմ, որ միշտ է՝ գիտենք, թե այդ քննարկումների խորքում ինչ խնդիրներ են դրվում»,- նշել է նա՝ հավելելով, որ խոսքը Կովկասում հայության, և նաև՝ Հայաստանի, Արցախում հայության մասին է։ «Ես, օրինակ, բացարձակ կասկած չունեմ, որ չորս տարի հետո Ադրբեջանը պահանջի, Ռուսաստանը նախապատրաստած չի լինելու իր մնալը։ Ես չեմ ասում, որ դա վատ է, ես ուղղակի ուզում եմ ասել, որ էս պահին ընթանում են բանակցություններ, որոնք չորս տարի հետո լրիվ ուրիշ իրավիճակ մեզ կարող են բերել, կարող է չէ, հաստատ կբերեն, և մենք դրան պիտի պատրաստ լինենք նաև էդ ընթացքին, ո՛չ միայն, թե չորս տարի հետո ինչ է լինելու, այլ նաև՝ ինչպես է հասունանում իրավիճակը, այդ չորս տարիներին ինչ են փոխվում»,- եզրափակել է Խառատյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
