Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Էջմիածնում վրաերթի է ենթարկվել Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է

Էջմիածնում վրաերթի է ենթարկվել Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է
912
Հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ., 10:28

Այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 58-ամյա Աշոտ Ամիրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։