Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին

Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավին
1375
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 00:32

Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական XT Management ընկերության բեռնատար նավին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իսրայելական հեռուստաալիքին:

«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնարկղային նավը վաղ առավոտյան խոցվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների կողմից արձակված հրթիռով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Հաղորդվում է, որ նավը Տանզանիայից ուղևորվում Էր Հնդկաստան և գրոհից հետո կարողացել է շարունակել երթևեկությունը: Վնասի գնահատումը կկատարվի ժամանման նավահանգստում: Հեռուստաալիքը հայտնում է, որ միջադեպի մասին տեղեկացվել են նավի սեփականատերն ու Իսրայելի անվտանգության ուժերը, որոնք ուսումնասիրում են միջադեպի լրջության աստիճանը: