«Տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով Տավուշում ներդրումը կանգնել է. դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին». մարզպետ
![]() 439 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 14:52 «Վերջին շրջանում սահմանների և մեր տարածքների հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում նաև ներդրումային միջավայրի վրա: Այս պահին մենք ունենք ներդրողներ, ովքեր կասեցրել են իրենց գործունեությունը՝ այս լուրերի տարածման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը: Դիմել ենք դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն»,- հավելել է Հայկ Չոբանյանը՝ հստակեցնելով, որ խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին է: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
297Երեկ, 11:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
542Երեկ, 00:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
34219.04.2026, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
46418.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
92916.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47916.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
92916.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
145915.04.2026, 22:22
