Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
![]() 439 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 20:04 Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, գրում է «Էրմենիհաբեր»-ը: Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում. «Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդումներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,- ասել է նա: Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել: Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղություն քաշեն և ուսումնասիրեն արխիվները: Այնուհետև Աքարը լրագրողներին պատմել է ԱՄՆ ազգային արխիվից 1603 էջանոց զեկույցից մի հատված. «1919թ. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հրամանով ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդը զինվորականներից և քաղաքացիական անձանցից բաղկացած մոտ 50 հոգանոց պատվիրակությամբ Թուրքիա է եկել և այստեղ 58 օր ուսումնասիրություններ արել: Դրա արդյունքում կազմված զեկույցում նշվել է, որ այստեղ որևէ ցեղասպանություն չի եղել և երկու կողմերը (թուրքերն ու հայերը-խմբ.) շատ ծանր վիշտ են ունեցել»: Թեմայով հետաքրքրվողներին թուրք նախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել ամերիկյան արխիվները: «Մասնավորապես ամերիկացիները դա պիտի տեսնեն: Այդ զեկույցի էության և ամփոփման մեջ կարող են հստակ տեսնել, որ թուրքերը և հայերը մինչև այդ օրը 500 տարի միասին խաղաղության մեջ են ապրել և եթե արտաքին ազդեցություն չլիներ ևս 500 տարի կարող էին ապրել»: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել է, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
