Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլ ավելի խորացավ»․ Արման Բաբաջանյան

«Սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլ ավելի խորացավ»․ Արման Բաբաջանյան
231
Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 23:08

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործող Սահմանդրական դատարանը հրաժարվեց դառնալ ժողովրդի իշխանության դաշնակիցը, ժողովրդի իշխանության պաշտպանը։
Հայաստանում հաստատված սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլ ավելի խորացավ՝ սոսկ դերակատարների անունների փոփոխությամբ։ Իսկ դա նշանակում է, որ մեր՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար պայքարողներիս նպատակն էլ ավելի է բյուրեղանում և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ այդ բարեփոխումները կյանքի կոչելու համար։
Արդեն, փաստորեն, ոչ թե Սահամանդրական դատարանի հետ, այլ՝ ի հեճուկս Սահմանադրական դատարանի»։