«Անհուսալի վիճակ չէ». Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ-ի որոշման մասին
![]() 271 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 20:08 Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Ազատութուն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, թե իր կարծիքով՝ Սահմանադրական դատարանը ստեղծել է մի խճճված պատմություն, որ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացները էլի հնարավորինս երկարաձգվեն, և սահմանադրական արդարադատություն չի իրականացրել: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝սահմանադրական կարգը տապալելու մասին: Եթերի ընթացքում անդրադառնալով հարցին, թե համաձայն է, որ ՍԴ-ի որոշումը այս գործը փակուղի տարավ, Սաֆարյանը պատասխանել է. «Փակուղի հասկացությունն այս առումով շատ կոշտ է հնչում, որոշակի առումով բարդություններ են առաջացել, բայց անհուսալի վիճակ չէ, և ես դա չեմ բնութագրի որպես փակուղի, որովհետև մեղադրողը մեղադրանքի տերն է, իրավունք ունի միջնորդությամբ հանդես գալ դատարանում, և ժամանակ խնդրելու մեղադրանքը վերաձևակերպելու: Իրականում մեղադրանքի հետ կապված մենք մի քիչ անհամաձայնություններ ունենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
