«Մի 20 օր առաջ մահացել է 2008-ի մարտի 1-ին մարդկանց սպանողներից մեկը». Սեդա Սաֆարյան
![]() 284 Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 21:08 «2008-ի մարտի 1-ին մարդկանց սպանողներից մեկը մի 20 օր առաջ մահացել է»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ անձը պատրաստ է եղել ցուցմունք տալ: Հարցին, թե խոսքն ում մասին է, Սաֆարյանն ասել է. «Կապ չունի, օլիգարխիկ համակարգից մեկը, ով հայտարարել ա, որ ինքն ա էդ սպանություններից մեկն արել, ինքն ա կրակել, նաև ասել ա, թե մյուսներն ովքեր են եղել»,- նշել է նա: Փաստաբանը հայտնել է նաև, որ «իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռեբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի մեկը երեկոյան իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնք ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
