Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ռադներդ քաշե՛ք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն». Համլետ Պետրոսյան

«Ռադներդ քաշե՛ք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն». Համլետ Պետրոսյան
268
Երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ., 22:44

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրում եմ անձնապես, անձամբ իմ անունից:
Ուզում եմ հարցնել անկարող ու ապիկար կառավարողներին. սա՞ է կապիտուլյացիայի արդյունքում ձեռք բերած անվտանգությունը: Սա՞ է անվտանգությունը, որ քարկոծում են աճյուններ տեղափոխող մեքենան: Բա ասում էիք միջանցքի լայնությունը 5 կմ է և այն վերհասկում են խաղաղապահները:
Իսկ ես համոզված եմ, թշնամին շարունակում է իր հայահալած ու հարմար առիթի դեպքում՝ նաև հայասպան քաղաքականությունը: Ո՞րն է մեր պատասխանը: Խեղճանալն ու կուչ գա՞լը: Ռադներդ քաշե՛ք, թող գան նրանք, ովքեր պլոճիկ ունեն. գոնե զինվեմ՝ գնամ պատվով մեռնեմ, այլ ոչ թե թշնամու քարերից ու ծաղրուծանակից»: