Մահացել է Արկադի Տեր-Թադևոսյանը
![]() 1169 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 15:16 Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին. «Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը...»,- գրել է նա: Տեղեկացնենք, որ օրեր առաջ նա գտնվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Արկադի Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
|
17-ամյա տղաները գնացել էին դիմավորելու զորացրված ընկերոջը. մանրամասներ՝ 3 կյանք խլած վթարից (տեսանյութ)
808Երեկ, 22:36Մոսկվայի կենտրոնում մեքենաներ են պայթել
350Երեկ, 18:28Սյունիքում դաժանաբար ծեծված պայմանագրային զինծառայողը մահացել է
490Երեկ, 16:00«Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց». Վայքի հիմնական դպրոց
414Երեկ, 11:06Քալիֆորնիայում ուժգին պայթյուն է որոտացել (տեսանյութ)
382Երեկ, 09:34Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
28801.07.2025, 20:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
55401.07.2025, 14:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
23201.07.2025, 12:36