Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Էս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում չկա»․ Հայկ Ալումյան

«Էս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում չկա»․ Հայկ Ալումյան
199
Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 17:56

«Այսօր դատարանը պետք է քննարկեր Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա համապատասխան որոշում կայացնելու հարցը և հեռանար խորհրդակցական սենյակ, բայց ամբաստանյալներից երկուսի և նրանց պաշտպանների բացակայության պատճառով այդ հարցը քննարկվել չի կարող»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին՝ ընդմիջումից հետո, ասաց մեղադրող դատախազը։
«Հետաքրքիր կլիներ իմանալ՝ որ հոդվածներով են ամբաստանվում, և ինչից են պաշտպանները պաշտպանում։ Խնդրում եմ, զավեշտի չի կարելի վերածել»,- դիմելով դատարանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Ի՞նչ անբաստանյալ, ո՞ր հոդվածով, եթե հոդվածը չկա․․․ Էս ո՞ւր ենք եկել․․․ Կամ մենք ի՞նչ կապ ունենք՝ ով եկավ, ով գնաց։ Էս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում չկա»,- հայտարարեց Ալումյանը։